Նիկոլի վերջին շաբաթների վարքագիծը, հայտարարություններն ու ներքին աղբյուրների միջոցով հասանելի դարձած տեղեկությունները հուշում են, որ Հայաստանը, ամեն դեպքում, միջանցք կտա Ադրբեջանին։
Թեպետ հիմա ամեն կերպ հայտարարում են, թե բացառվում է միջանցքի տարբերակը, բայց եթե երկրի մի անցակետից մուտք գործող ադրբեջանական մեքենաներին առանց մաքսային վերահսկողության ուղեկցեն այլ երկրի, օրինակ, Ռուսաստանի զինված ուժերը և ապահով հասցնեն մինչև մյուս անցակետ, ապա դա սովորական միջանցք է։
Նիկոլը կարող է դա անվանել հայկական խաչմերուկ կամ էլ խաղաղության ճանապարհ, բայց էությունը դրանից չի փոխվում։
Կարծում եմ, Նիկոլը ռուսների հետ է ուզում կապել իր հետագա պաշտոնավարման, հաջորդ ընտրություններում վերարտադրվելու հնարավորությունը, ուստի հանուն դրա պատրաստ է հերթական անգամ զոհաբերել ամեն ինչ, այդ թվում՝ պետության անվտանգությունը։
Սիրախաղ անելով Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ և վաճառելով Արցախը՝ Նիկոլը հավանաբար հասկացել է, որ նույն Արևմուտքին ինքն այլևս պետք չէ, ուստի ժամանակն է դեպի Ռուսաստան վազելու։
Տեսեք, թե վերջին շաբաթներին ինչպես է Նիկոլը բռնել Ռուսաստանի հետույքը։
Նաիրի Հոխիկյան